Քամին ուժեղացել է, Կասպից ծովում ալիքի բարձրությունը հասել է 2,8 մետրի։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի Ազգային հիդրոօդերեւութաբանական ծառայությունը։
Այս պահին քամու արագությունն աճել է մինչև 23-25 մ/վ։
Կանխատեսումների բյուրոյի տնօրեն Գյուլշադ Մամեդովայի խոսքով՝ ծովում ալիքի բարձրությունը հասել է 2,8 մետրի։
«Հունվարի 24-ի կեսօրից հետո քամոտ եղանակը կպահպանվի»,- նշեց նա։
