Հունվարի 21-ին, ժամը 19:12-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում այրվում է տնակ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:50-ին, մարվել՝ 20:26-ին: Այրվել են քարե ավտոտնակի վրա գտնվող տնակի առաստաղը (մոտ 28 քմ) և գույքը:
