Լեդ լամպերի հաշվին կարողացել ենք մեկ ժամ ավել լույս տալ, որը հավելյալ ծախս չի գեներացրել. Ավինյան

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության տնօրեն Անդրանիկ Թևոսյանը այսօր հերթական գործակարգավարական նիստի ժամանակ տեղեկացրեց, որ ամբողջությամբ ավարտվել է Նալբանդյան փողոցի լեդավորումը։

«Վաղվանից կսկենք աշխատանքները Վարդանանց փողոցում, իսկ մյուս երկուշաբթիից Խորենացի փողոցում։ Նաև Թումանյան փողոցում կշարունակենք աշխատանքները, բայց ոչ խրամուղու փորմամբ»,- հայտարարեց Թևոսյանը հավելելով՝ 2023 թավականին մեծ լեդավորման արդյունքում դեկտեմբեր ամսին ավելացված մեկ ժամը զրոյացվել է.

«2022 թվականին տեղադրվել է 6512 լեդ, իսկ 2023-ին՝ 11 563 լեդ և մեկ ժամ երկարացրել երեկոյան լուսավորության տևողությունը, որի դեպքում սակայն չի ավելացել ծախսը։ Այս և նախորդ դեկտեմբերին լուսավորության ծախսը եղել է նույնը»:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հստակեցրեց. «Լեդ լամպերը, որ տեղադրել ենք, դրա հաշվին կարողացել ենք մեկ ժամ ավել լույս տալ, որը հավելյալ ծախս չի գեներացրել»:

Կիսվել սոց․ ցանցերում