ՏԵՍԱՆՅՈՒԹ․«Թագավոր ջան, կյանքս, 150 հոգի իմ կողմից». քաղաքացիներն Ավինյանին խոստանում են «ձայն բերել»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր՝ օգոստոսի 24–ին, նախընտրական քարոզարշավի երկրորդ օրը սկսել է Էրեբունի վարչական շրջանից։ Նա շրջում է թաղամասերով, որի ընթացքում նրան են մոտենում քաղաքացիներ, որոնք սատարում են կուսակցությանը, երբեմն նաեւ իրենց մտահոգություններով կիսվում:

Քաղաքացիներից մեկը այնքան էր ոգեւորված նախընտրական քարոզարշավով, որ մոտեցավ Ավինյանին, ողջագուրվեց եւ ականջին շշնջաց. «Թագավոր ջան, կյանքս, 150 հոգի իմ կողմից»:

Ավինյանն ի պատասխան քաղաքացու՝ ասաց. «Դու հանգիստ եղի»:

«Քո համար եմ մտածում»,- ասաց քաղաքացին, որին ի պատասխան Ավինյանն ասաց. «Դու իմ համար մի մտածի, ես քո համար պիտի մտածեմ»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17–ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 13 կուսակցություն և 1 դաշինք։ Օգոստոսի 23–ից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը։

 

Կիսվել սոց․ ցանցերում