Սերը կորում է 3 տարի համատեղ կյանքից հետո

Կարծիք կա, որ 7 տարի համատեղ կյանքից հետո զույգերը սովորում են միմյանց: Սակայն բրիտանացի գիտնականները կրճատել են այդ ժամկետը մինչև 3 տարի:

Շատ բաներ սպանում են կիրքը հարաբերությունների մեջ և բերում են դրանց հետընթացի: Դա կարող է լինել ավելորդ քաշը, կեղտոտ շորերը, ֆինանսական խնդիրները, ալկոհոլը, անհարմար աշխատանքային ժամը, ուշադրության կամ սեքսի պակասը:

Գիտնականների հետոզոտությանը մասնակցել է 2000 մարդ: Այն ցույց է տվել, որ հարսանիքից 3 տարի անց ընտանիքում հարաբերությունները հասնում են իրենց գագաթնակետին: Հարցվածների 67% խոստովանել է, որ նրանց վրդովվեցնում է զույգի թերությունները, որոնք իրենք սկզբից աննշան էին համարում:

Երեք տարուց քիչ հարաբերությունների մեջ գտնվողների ավելի քան 50% և 3 տարուց ավելի միմյանց հետ ապրողների 16% սիրով զբաղվում են առնվազն շաբաթը 3 անգամ:

Մասնակիցների 55% համարում է, որ 3 տարվա համատեղ կյանքից հետո հարաբերությունները դառնում են ավելի գործնական: Նրանք զբաղվում են սեքսով ըստ ժամանակացույցի:Մարդիկ, ովքեր գտնվում են սիրահարման առաջին փուլում, իրենց զույգերից մոտավորապես շաբաթը 3 հաճոյախոսություն են ստանում, իսկ 3 տարի համատեղ կյանքից հետո, նրանք դադարում են իրարից հաճոյախոսություններ լսել:

Կիսվել սոց․ ցանցերում