ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Արմվիրի մարզպետարանում մարզի բոլոր համայնքի ղեկավարներին, մարզպետի աշխատակազմին է ներկայացրել «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի վերջին փոփոխությունները։
Այս մասին հայտնում են նախարարությունից:
Ըստ այդ փոփոխությունների՝ համայնքներին տրվող դոտացիաներն էականորեն ավելացել են։ Եթե 2023 թվականին համայնքներին հատկացվել է 69,7 մլրդ դրամ, ապա 2024-ին 71 համայնքին կհատկացվի 85,3 մլրդ դրամ։
Աճել են նաև Արմավիրի մարզի բոլոր համայնքների դոտացիաները։
Նախարարն ընդգծել է, որ համայնքներին հատկացվող դոտացիոն գումարների աճն իր արտացոլումը պետք է գտնի համայնքների տարբեր խնդիրների լուծման հարցում։
«Կատարված փոփոխությունը շատ մեծ է և այն մեր ՏԻՄ-երին հնարավորություն է տալիս լրացուցիչ գումաներն ուղղել համայնքային խնդիրները հիմնարար լուծելու համար»,- ասել է նախարարը։
Ազգային փոքրամասնություններով բնակեցված բոլոր համայնքներին հավելյալ 50 միլիոն դրամ կհատկացվի։ Արմավիրի մարզում առանձին 50 մլն դրամ կհատկացվի Ֆերիկ համայնքին։
