Ուժեղացված ծառայություն ավտոճանապարհներին. աշխատանքները վերսկսել է Գորայքի առաջնային օգնության հենակետը (տեսանյութ)

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի հրամանով, ՆԳՆ փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումները եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված անցել են ուժեղացված ծառայության։

Հանրապետության ավտոճանապարհների դժվարանցանելի, բարդ ռելիեֆային տեղանքով և առավել խնդրահարույց հատվածներում փրկարարների կողմից սահմանվել են հերթապահություններ, մասնավորապես՝ Ստեփանավանի և Դիլիջանի ոլորաններում, Մարտունի քաղաքում, Սևան-Դիլիջան (Սևանի թերակղզու խաչմերուկում), Երևան-Սևան (Չայնիի ոլորաններ և Հրազդան քաղաքի մոտակայք), Ապարան-Քուչակ և Վայք-Սարավան ավտոճանապարհներին։Սյունիքի մարզում աշխատանքները վերսկսել է Գորայքի առաջնային օգնության հենակետը։
Փրկարարական հաշվարկները և օպերատիվ խմբերը պարբերաբար իրականացնում են շրջայցեր՝ քաղաքացիներին պատշաճ օգնություն ցուցաբերելու նպատակով։

Հունվարի 22-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 19 տրանսպորտային միջոց, 39 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
Նշված հատվածներում աշխատանքները շարունակվում են։

 

https://www.facebook.com/rescueservicera/posts/341286958867413?ref=embed_post

Կիսվել սոց․ ցանցերում