Հունվարի 23-ին երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավում: Այս մասին հայտնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչութունը:
Էպիկենտրոնը եղել է Անթալիա նահանգի Քումլուջայի շրջանում, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.1 մագնիտուդ:
Ավերածությունների և զոհերի մասին հաղորդումներ չեն ստացվել:
