ՄԻՊ-ը մարդու իրավունքների խնդիրների մասին ելույթ է ունեցել Բելգիայում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Բելգիայում հունվարի 23-24-ին մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Առաջնորդության ֆորումին: Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Միջոցառմանը մասնակցել է ENNHRI անդամ երկրներից շուրջ 30 ներկայացուցիչ: Քննարկումների օրակարգում ընդգրկված էին մարդու իրավունքներին և իրավունքի գերակայությանն առնչվող մի շարք հարցեր:

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարների համար կազմակերպված Առաջնորդության ֆորումին հիմնական ելույթով հանդես է եկել Արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը:

 

Կիսվել սոց․ ցանցերում