Ֆեյսբուքում գրիր՝ Նիկոլը ծախեց Արցախը,-մի քանի հարյուր ,,լայք,, կստանաս, մի հիսուն հոգի էլ կկիսվի: Գրիր, որ Արցախը ղարաբաղյան կլանն է ծախել, հիմա էլ Հայաստանը դնում է ռսի սապոգի տակ՝ կունենաս գրեթե նույն արձագանքը: Բայց հենց փորձես իրականությունը սթափ գնահատելու մի խնդրանք, հորդոր անել՝ որակվելու ես կամ նիկոլական, կամ ղարաբաղյան կլանի շահերի սպասարկու: Երկիրը, որտեղ մարդկանց բաժանում են ,,լեւոնականների,, եւ ,,քոչարյանականների,, ու ,,սերժականների,, կամ ,,նիկոլականների,,՝ դատապարտված է: Հայկական թագավորությունը 428 թվականին կործանվել է ոչ թե եւ ոչ այնքան Պարսկաստանի կամ Հունաստանի, այլ՝ հայ նախարարների ցանկությամբ: Նրանք զլացել, արժանապատվությունից ցածր են համարել հարկ եւ զորք տրամադրել Արակունյաց գահին, գերադասել են աշխարհակալ պետության վասալ լինել: Ոչ ոք չի փոխվել, ոչինչ չի փոխվել. հայ էլիտայի մի մասը Երրորդ Հռոմի, մյուսը՝ վիրտուալ Արեւմուտքի հպատակն է:
Հենց փորձես իրականությունը սթափ գնահատելու մի խնդրանք, հորդոր անել՝ որակվելու ես կամ նիկոլական, կամ ղшրшբшղյան կլшնի շահերի սպասարկու
