Բшքվпւմ երկարացվել է Ռուբեն Վարդանյանի կшլшնքի ժամկետը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը երկարացվել է։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ Սաբայիլի շրջանային դատարանը որոշում է կայացրել Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից հարուցված քրեական գործով։

Որոշմամբ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս 4 ամսով։

Նշենք, շինծու քրեական գործով իբր կասկածներ են հայտնաբերվել, որ Ռուբեն Վարդանյանը կատարել է հանցավոր արարքներ:

Մասնավորապես, Բաքուն վերջինիս մեղադրում է Ադրբեջանի ՔՕ 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 279.3 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանը և գործունեությանը մասնակցելը) և 318.1 (Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով։

Սեպտեմբերի 27-ին ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, երբ փորձել էր հատել Հակարիի կամուրջը և գալ Հայաստան, նրան Ադրբեջանի սահմանային ծառայության ծառայողները ձերբակալել էին և տեղափոխել Բաքու: Տեղեկությունը նախ գրեցին ադրբեջանական լրատվամիջոցները, ապա հաստատեց Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, այնուհետև՝ Ադրբեջանի սահմանային ծառայությունը: Դատարանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 4 ամիս ժամկետով։

Հայաստանի կառավարությունը դիմել է ՄԻԵԴ՝ տեղեկություն ստանալու, թե ո՞ւր են տարել Ռուբեն Վարդանյանին և ի՞նչ վիճակում է նա:

ՀՀ ԱԳ նախարարությունն էլ հայտարարել է, որ կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները՝ Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար:

ՄԱԿ-ը Ադրբեջանին կոչ է արել հարգել Ռուբեն Վարդանյանի իրավունքները:

Կիսվել սոց․ ցանցերում