Չեմ տեսնում մասնագիտական նվազագույն կարողություններ, որ թույլ կտան բացել «հпւմшնիտար միջшնցք» դեպի ժամանակակից աշխարհ

Մտավորական միջանցքների մասին
«Հայաստանի պատմություն» «Հայոց պատմության» փոխարե՞ն: Այս անվանական փոփոխությունը կօգնի՞ ինչ-որ բան փոխել Հայաստանի (կամ գուցե հենց «հայոց») պատմագիտական մտքում, կնպաստի՞ ազատվելու ակադեմիական պատմագիտական աղբից և այդ աղբն արտադրողների անեծքից, որ իմիջիայլոց դեռ իրենց մեջ կրում են պատմական մատերիալիզմի տեղայնացված արձագանքները: 7-րդ դասարանի պատմության դասագրքի շուրջ ստեղծված աղմուկը (որտեղ խոսվեց ամեն ինչից՝ տարեթվերից, տեղանուններից, քարտեզներից … «հայրենասիրությունից», բայց երբեք պատմագիտությունից) ցուցիչ է, որ այս առումով ոչ մի լավ բան չի հուշում:
Տարիներ առաջ ես գրեցի մի հոդված մշակութաբանության և մշակութային ուսումնասիրությունների փոխհարաբերության մասին (հղումը մեկնաբանություններում): Մշակութաբանությունը ևս մի տիրույթ է, որ իր վրա կրում է մշակույթի և մշակութային քաղաքականության խորհրդային ըմբռնման անշփոթելի դրոշմը: Ես հարցնում եմ՝ այսօր հնարավո՞ր է՝ եթե ոչ փոխել մշակութաբանությունը մշակութային ուսումնասիրություններով, ապա գոնե վերջինի զարգացման համար նույնպես ստեղծել ակադեմիականն տարրական հնարավորություններ: Հազիվ թե: Ցավոք, ոչ պատմության, ոչ մշակույթի, ոչ գրականության ուսումնասիրության կամ մեկ այլ նման բնագավառում ես չեմ տեսնում մասնագիտական նվազագույն կարողություններ, որ թույլ կտան բացել «հումանիտար միջանցք» դեպի ժամանակակից աշխարհ:
Կիսվել սոց․ ցանցերում