Մի քանի օրում հարյուր հազարից ավելի մարդ ստիպված էր լքել Լեռնային Ղարաբաղը, այն տները, որտեղ նրանք միշտ ապրել են: Ողջունում եմ Հայաստանի ջանքերը, որն արագ արձագանքեց ստեղծված բարդ իրավիճակին՝ օգնություն տրամադրելով տեղահանվածներին:
Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը՝ ողջունելով Հայաստանի ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հաղթահարմանը:
«Երբ Ադրբեջանում էի, այդ երկրի իշխանությունների հետ խոսեցի մտահոգություններիս մասին, այն է՝ ինչպես են պաշտպանելու տեղահանվածների գույքը և երաշխավորելու, որ մարդիկ վերադառնան:
ԵԽ մանդատի շրջանակում կանենք հնարավորը։
Հարկավոր է նաև կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնել։ Ես իսկապես հույս ունեմ, որ Ադրբեջանն արժանապատվորեն կապահովի Լեռնային Ղարաբաղ վերադառնալու ցանկություն ունեցող անձանց անվտանգությունը»,- ասել է Բուրիչը:
