Հուսով եմ, որ Ադрբեջшնի նախագահական ընտրություններից հետո բանակցային գործընթացը լիարժեք ծավալ կստանա. Փաշինյան

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ առանձնազրույցի ժամանակ խոսել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

«Գործընկերոջս տեղեկացրել եմ նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի Կառավարության կողմից գործադրվող ջանքերի մասին:

Ընդգծվել է, որ ռազմաշունչ և առավելապաշտական հռետորաբանությունը չի նպաստում կարգավորման գործընթացին:

Հուսով եմ, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո բանակցային գործընթացը լիարժեք ծավալ կստանա արդեն իսկ համաձայնեցված և հանրահայտ սկզբունքների հիման վրա՝ Խաղաղության պայմանագրի լրամշակումն ավարտին հասցնելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կիսվել սոց․ ցանցերում