Ինչպես ճիշտ լվանալ սալիկներն ու բաժանարար կարերը. պարզ եղանակ․Ձեզ անհրաժեշտ կլինի միայն այն, ինչ առկա է յուրաքանչյուր տանը

Ձեզ անհրաժեշտ կլինի միայն այն, ինչ առկա է յուրաքանչյուր տանը:

Սալիկը հարմար և բավականին դիմացկուն ծածկույթ է, բայց միշտ չէ, որ հեշտ է այն լվանալ: Հատկապես սալիկների միջև ընկած հատվածները: Այնտեղ կուտակվում են կրաքար և աղտոտվածություն, որոնցից դժվար է ազատվել սովորական եղանակով։

Ներկայացնում ենք միջոց, թե ինչպես հասնել կատարյալ մաքուր սալիկների՝ օգտագործելով ամենատարածված բյուջետային միջոցները:

Ձեզ հարկավոր կլինեն․

• Քացախ 9%՝ 1 բաժակ

• Սպասք լվանալու հեղուկ՝ 1 ճաշի գդալ

• Թղթե սրբիչներ կամ անձեռոցիկներ

• Խոզանակ

• Լաթ կամ սպունգ։

Ինչպես լվանալ

Քայլ 1․

Խառնեք քացախը ցանկացած սպասք լվացող միջոցի հետ։

Քայլ 2․

Օգտագործելով խոզանակ, ստացված միջոցը քսեք սալիկի և միջսալիկային կարերի վրա: Ծանր աղտոտվածության վայրերում լուծույթի վրա կպցրեք անձեռոցիկներ կամ թղթե սրբիչներ, ինչն ավելի ուժեղ կդարձնի ազդեցությունը: Թողեք 15 րոպե։

Քայլ 3․

Նշված ժամանակից հետո հեռացնել սրբիչները և խոզանակով մանրակրկիտ մաքրեք կեղտոտ հատվածները։ Սրբեք խոնավ սպունգով կամ շորով։

Արդյունքնում կստանաք փայլուն սալիկներ՝ մաքուր կարերով: Փորձեք ու վայելեք։

Կիսվել սոց․ ցանցերում