Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի արտաքին գործերին նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին` Հնդկաստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով։
Այս մասին X-ի (նախկին «Թվիթեր») իր միկրոբլոկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրել է.
«Ջերմ շնորհավորանքներ իմ սիրելի գործընկեր Ջայշանկարին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ:
Հենվելով մեր ընդլայնված երկկողմ օրակարգի վրա ՝ Հայաստանը պատրաստ է համատեղ աշխատել ընդհանուր նպատակներին հասնելու ուղղությամբ և նոր մակարդակի բարձրացնել մեր բարեկամական հարաբերություններն ու գործընկերությունը»:
