Պատիվ եմ ունեցել մասնակցել Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորմանը նվիրված միջոցառմանը։
Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
«Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր ինքնիշխանությունը և իր բնակչությանը:
Ֆրանսիան ստանձնում է պաշտպանական հարաբերություններ Հայաստանի հետ և ռազմավարական մտերմություն է զարգացնում երկու երկրների միջև»,- նշել է նա։
