Ստшմբпւլի կաթոլիկ եկեղեցու վրա հшրձшկման կասկածյալների թվում Տաջիկստանի և Ռուսաստանի քաղաքացիներ կան

Թուրքիայի ոստիկանությունը հունվարի 28-ին Ստամբուլի եկեղեցիներից մեկում տեղի ունեցած կրակոցներին առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալել է 47 մարդու, այդ թվում՝ Ռուսաստանի և Տաջիկստանի մեկական քաղաքացիների։

Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան։

Նշվում է, որ կասկածյալներից մեկը՝ Ռուսաստանի քաղաքացին, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետկապ ունի:

Զինված հարձակումը տեղի է ունեցել երեկ կեսօրին՝ Ստամբուլի հյուսիսում գտնվող Սարիյեր թաղամասի Սուրբ Մարիամ կաթոլիկ եկեղեցում աղոթքի ժամանակ։

Հարձակում գործած անձինք դիմակներով էին եղել և «մասնակցել» էին ժամերգությանը։ Հարձակման հետևանքով սպանվել է մեկ քաղաքացի, կան վիրավորներ:

Reuters-ը տեղեկացրել է, որ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»։

Կիսվել սոց․ ցանցերում