Վարդենյաց լեռնանցքը փակ է, դժվարանցանելի են Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է (մառախուղ է) կցորդիչով բեռնատարների համար:

Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:

Վարդենյաց լեռնանցքում, Քաջարան և Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն:

Կիսվել սոց․ ցանցերում