Աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը և հայ քանոնահարուհի Բելլա Պապիկյանը, որն աշխատում է Արաբական Միացյալ Էմիրություններում, «Ինստագրամ»-ի իրենց էջում կիսվել են երաժշտական նոր տեսանյութով։
Նրանք միասին տեղի լողափի գեղեցիկ անկյուններից մեկում քանոնի և թավջութակի նվագացությամբ կատարում են «Սիրո պատմություն» (Historia de un amor) երգի երաժշտությունը։
«Ականատես եղեք մեր երաժշտական գործիքների կախարդական համագործակցությանը՝ միավորելով Արևելքն ու Արևմուտքը»,- տեսանյութին կից գրել է Բելլա Պապիկյանը։
Նշենք, որ սա Հաուսերի և Բելլայի թվով երրորդ երաժշտական համագործակցությունն է։ Բոլոր իրենց համագործակցություններով նրանք կիսվել են սոցցանցերի իրենց էջում։
