Կանադան պաշտոնապես չեղարկել է Թուրքիայի դեմ զենքի էմբարգո սահմանելու որոշումը։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դրա պատճառը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու մասին արձանագրության վավերացումն է։
Հիշեցնենք, որ Կանադայի կառավարությունը սպառազինության էմբարգո էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության համար։
Այս էմբարգոյի պատճառով կանադական ընկերությունները 250-300 մլն դոլարի վնաս են կրել։
