78 տարեկանում մահացել է բրազիլացի դերասանուհի Ժանդիրա Մարտինին:
Դերասանուհին հայտնի է բրազիլական «Կլոն» կուլտային հեռուստասերիալում իր դերով։ Մարտինին մարմնավորել է Զորայդեին՝ գլխավոր հերոսուհու մշտական օգնականին։
O Globo թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Մարտինին տառապում էր թոքերի քաղցկեղով։
