Ինչո՞ւ է ԱԱԾ–ն մտել էկոնոմիկայի նախարարություն. Վահան Քերոբյանը մանրամասնել է

«Ճիշտն ասած չգիտեմ ԱԱԾ-ն է, թե չէ, և ինչու է մտել»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ԱԱԾ-ն մտել նախարարություն:

Քերոբյանը նկատել է. «Բնականաբար պետական կառավարման մարմիններ քննչական մարմինները կարող են մտնել կոռուպցիոն գործերով և մենք  բնականաբար գերկարևորում ենք կոռուպցիայի դեմ պայքարը, բայց նաև հարգում ենք մարդկանց անմեղության կանխավարկածը: Պետք է նշեմ, որ վերջին 3 տարվա մեջ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների նկատմամբ մեղադրական դատավճիռ չի եղել»:

Դիտարկամանը, թե փոխնախարար Անի Իսպիրյանի աշխատանքից ազավելն ու այդ գործողությունները համընկել են Քերոբյանը պատասխանել է, որ դա պատահականույթուն է:

«Անին մեկուկես ամիս առաջ ասել էր, որ ամուսինը աշխատանք է ստացել Հոլանդիայում և իրենք պատրաստվում են տեղափոխվել, և տեղափոխվելուց մի քանի օր առաջ դիմում է գրել»,- նշել է նա:

Կիսվել սոց․ ցանցերում