«Բարսելոնայի» ավագը ևս որոշել է հեռանալ թիմից

«Բարսելոնայի» ավագ Սերժի Ռոբերտոն ընթացիկ մրցաշրջանի վերջում կհեռանա կատալոնական ակումբից, հայտնում է AS-ն:

Իսպանացի պաշտպանը պատրաստ էր ևս մեկ մրցաշրջան մնալ «Բարսելոնայում» և դա քննարկում էր թիմի գլխավոր մարզիչ Չավիի հետ, որը ցանկանում էր պահել նրան։ Սակայն Չավիի՝ այս մրցաշրջանի վերջում պաշտոնից հեռանալու մասին հայտարարությունից հետո 31-ամյա ֆուտբոլիստը ևս որոշել է չերկարաձգել պայմանագիրը։

Ռոբերտոն «Բարսելոնայի» սան է, գլխավոր թիմում խաղում է 2010 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 14 խաղի, խփել 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:

Կիսվել սոց․ ցանցերում