Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառմամբ

Հունվարի 31-ին՝ ժամը 17։10-ի դրությամբ, Ստեփանավանի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է (երթևեկել միայն անվաշղթաների կիրառմամբ)։

Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Կիսվել սոց․ ցանցերում