Սթեյք ծաղկակաղամբից․Ծաղկակաղամբը համեղ և առողջարար բանջարեղեն է, որն անպայման պետք է ներառվի ձեր սննդակարգում

Կաղամբը պարունակում է բազմաթիվ վիտամիններ և միկրոտարրեր, որոնք ամրացնում են իմունային համակարգը և բարձրացնում օրգանիզմի դիմացկունությունը։ Այս հատկությունների շնորհիվ այն նույնիսկ ներառված է նորածինների սննդակարգում։

Համեղ սթեյք կարելի է պատրաստել ոչ միայն մսից կամ ձկից, այլ նաև բանջարեղենից, օրինակ՝ ծաղկակաղամբից:

Ներկայացնում ենք ծաղկակաղամբի սթեյքի բաղադրատոմսը։

Կալորիաներ 100 կկալ/100 գ
Պատրաստման ժամանակը’ 10ր.:

Բաղադրիչները․

— Ծաղկակաղամբ՝ 1կգ
— Բուլղարական պղպեղ՝ 1 հատ
— Թթվաքաղցր սոուս (ասիական) 100 մլ

— Կանաչիներ (մատուցելու համար) ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը․

Ա) Պատրաստել բաղադրիչները

Բ) Միացրեք ջեռոցը 200 աստիճան տաքացնելու համար։

Գ) Գրիլի տապակը յուղել բուսայուղով և տաքացնել։

1. Լվացեք բուլղարական պղպեղը, հանեք ցողունը և սերմերը։ Կտրեք օղակների՝ 0,5-1 սմ հաստությամբ։

2. Լվացեք ծաղկակաղամբը և կտրատեք՝ 2-2,5 սմ հաստությամբ կտորների։

3. Կաղամբին ու պղպեղին քսեք ասիական սոուս և դրեք թավայի մեջ:

4. Տապակեք երկու կողմից, մինչև ոսկե դարչնագույն շերտեր ստանալը։

5․ Տեղափոխեք ջեռոցի տապակի մեջ, նորից քսեք սոուս։ Թխեք նախապես տաքացրած ջեռոցում՝ 15 րոպե։

6. Պատրաստ է. զարդարեք թարմ կանաչեղենով:

Բարի ախորժակ:

Կիսվել սոց․ ցանցերում