«Նոա»-ն պայմանագիր է կնքել Հովհաննես Համբարձումյանի հետ

«Նոա»-ն պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի 32-ամյա պաշտպան Հովհաննես Համբարձումյանի հետ։

Այս մասին հայտնում է ակումբի ամուլի ծառայությունը՝ նշելով, որ նա «Բանանց»-ի (ներկայիս «Ուրարտու»-ի) սան է, հանդես է եկել Հյուսիսային Մակեդոնիայի բազմակի չեմպիոն «Վարդար»-ում։

Վերջին ակումբը եղել է «Անորտոսիս»-ը, կիպրական թիմի կազմում նա անցկացրած 86 խաղերում դարձել է 8 գոլի և գոլային 12 փոխանցման հեղինակ:

Հայաստանի ազգային ընտրանու կազմում անցկացրած 50 հանդիպումներում Համբարձումյանը դարձել է 4 գոլի հեղինակ։

Կիսվել սոց․ ցանցերում