ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՊԵՏՔ Է ՀԱՃՈՒՅՔՈՎ ԱՇԽԱՏԵԼ, ՄԻՆՉԴԵՌ ՀԻՄԱ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՏՀԱՃՈՒԹՅՈՒՆ ԿԱ

Ընթացակարգը միշտ չէ, որ համապատասխանում է ժամանակակից գործելակարգերին ու բիզնես հարաբերություններին։ Այս մասին քիչ առաջ կառավարության նիստում խոսելով գնումների ընթացակարգերի մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբեմն քիչ ՕԳԳ ունեցող գործողություններ ենք անում ու համակարգը լրացուցիչ լարում ենք, որովհետև մարդիկ ասում են՝  գանք ձեր գնումերին մասնակցենք, ՊՎԾ-ն գալու է, ԱԱԾ-ն գալու է, ՀՔԾ-ն գալու է, մամուլում գրելու են, գործ չունենք։ Սա մեզ համար պրոբլեմ է :Ընկերությունները պետք է կառավարության հետ հաճույքով աշխատեն, մինչդեռ հիմա փոխադարձաբար տհաճությամբ են աշխատում։

 

Կիսվել սոց․ ցանցերում