«Մենք հանրային ծառայությունների ոլորտում էլ գնումների հարցը կարգավորելու խնդիր և օրակարգ ունենք»:
Այս մասին Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր խնդիրը ի՞նչն է. մենք նախ միտում ենք զգում, որ լուրջ կազմակերպությունները, կամ այն կազմակերպությունները, որ կուզենայինք Կառավարության հետ գործընկեր լինեին շատ հաճախ խուսափում են մեզ հետ գործ ունենալ. ինչո՞ւ, որովհետև գնումների ընթացակարգերը միշտ չէ որ համապատասխանում է ժամանակակից գործելակարգերին և բիզնես հարաբերություններին: Երկրոդն էլ՝ մենք երբեմն քիչ ՕԳԳ ունեցող գործողությւոններ ենք անում և համակարգը լրացուցիչ լարում ենք»,- ասաց վարչապետը:
Կառավարության ղեկավարը շարունակելով թեման նաև նկատեց. «Մարդիկ ասում են՝ լա՜վ է, գանք ձեր գնումներին մասնակցենք ՊՎԾ-ն գալու է, ԱԱԾ-ն գալու է, ՀՔԾ-ն գալու է, մամուլում գրելու են, իմ հետ գործ չունեք, թողեք մենք մեզ համար աշխատենք: Սա մեզ համար պրոբլեմ է, որովհետև այն ընկերությունները որոնք թվում է թե լավագույն ծառայություններն են առաջարկում, հենց էն գլխից իրենց քաղաքականությունները որդեգրում են՝ ասում մենք Կառավարության հետ գործ չունենք»:
