Ղարաբաղցին անսկզբունքային մարդուն ասում է английский флаг: Բայց նույն ղարաբաղցին երեսուներեք տարի է՝ աներեր հավատում է, որ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսը իր լավագույն բարեկամն է: Ինչու՞: Որովհետեւ բարոնուհին առաջին անգամ Ստեփանակերտ է հասել անտառներով՝ Զորի Բալայանի ուղեկցությամբ: Դե արի եւ գլուխ հանիր, թե ո՞վ է մինչեւ ուղնուծուծը ռուսական կողմնորոշման Զորի Բալայանին եւ Ռուսաստանի ռազմավարական հակառակորդ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակին բերել ԼՂ արդար դատի պաշտպանության առաջնագիծ:
