ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրել է.
Ընդդիմության ու Դաշնակցության առաջնորդներից մեկը օրեր առաջ հարցազրույցում պնդում էր, որ ինքը «երբեք չի ասել, որ իշխանափոխությունը պետք է անել սահմանադրական ճանապարհով» հետո շարունակում էր պատմել, թե ինչպես են դաշնակները ջարդել Կառավարության դուռը, ներս մտել ու բախվել ոստիկանների համարժեք գործողություններին։
Ուղղակի հիշեցնեմ, որ «աթոռին» հասնելու համար սահմանադրականության վրա թքած ունեցող, Կառավարության դռներ ջարդող այս խումբը արդեն մի քանի օր է, ինչ պնդում է, որ Սահմանադրությունը փոխել չի կարելի, որ այն սրբազան է, և որ այն փոխելու պատվերը «դրսից» է գալիս։
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ իրականում «դրսից» եկել է հակասահմանադրական իշխանափոխության հրահանգը, որը ձախողելուց հետո էլ արդեն փոխարինվել է Սահմանադրությունը փոխելու դեմ մեկ կետից ու նույն նարատիվներով պայքարելու հրահանգով։
