Հրդեհ՝ Արարատի մարզի Արևշատ գյուղի երաժշտական դպրոցում․ ժամանել է հրշեջների 2 մшրտшկան հաշվարկ․ պարեկները սшհմшնшզատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 3-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել Արևշատ գյուղի գյուղապետից, ով հայտնել է, որ գյուղի երաժշտական դպրոցի նկուղային հարկից ծուխ է նկատվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ։ Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատել։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Պարզվել է, որ այրվել է նկուղում կուտակված կենցաղային աղբը։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

© https://shamshyan.com/hy/article/2024/02/04/1255098

Կիսվել սոց․ ցանցերում