Էդ ուղեղային մորմոք, միֆ, սրտի հիվանդություն մտավարժանքներին վերջ տվեք եւ անցեք դպրոցական երկու առարկայի

Պատմական հիշողությունը միայն մեր իրավու՞նքն է, թե այլ ազգեր էլ կարո՞ղ են օգտվել: Ասենք, պարսիկները ութսուն միլիոնով հիշեն, որ ընդամենը երկու դար առաջ Երեւանն իրենցն էր: Ռուսները հիշեն, որ Պասկեւիչն է պարսիկներից Երեւանը խլել: Թուրքերն էլ հիշեն, որ, ախր, հարյուր տարի առաջ մենք իսկի պետություն չէինք ուզում, իրենք Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդին կանչեցին Բաթում եւ պարտադրեցին, որ անկախություն հռչակենք: Թե չէ Տիգրան Մե՜ծ, Արտաշիսյան դինաստիա՜…Ասես աշխարհում այլ ազգեր եւ պետություններ չեն եղել…
-Հոների արքան, ահեղ Աթիլլան…
Ռուսաց ամենահայասեր պոետ Բրյուսովն է հպարտացել.
-Мы скифы…
Հայ դպրոցականը գիտի՞՝ սկյութներն ով են կամ՝ Աթիլլան եւ հոները…
Էդ ուղեղային մորմոք, միֆ, սրտի հիվանդություն մտավարժանքներին վերջ տվեք եւ անցեք դպրոցական երկու առարկայի. մեկը՝ Հայ մշակույթի պատմություն, մյուսը՝ Հայաստանի քաղաքական պատմություն: Բրիտանացիներն արդեն հուշում են. հեթանոսական մեր աստվածուհու կիսանդրին բերում են Երեւան:
Կիսվել սոց․ ցանցերում