Հուսով եմ՝ հետաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները. Տիգրան Ավինյանը՝ Նոր Արեշի պшյթյունի մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է այսօր Երևանի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած պայթյունին և հետևանքներին:

«Ցավով տեղեկացա այսօր մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգակական դեպքի մասին, որը նաև, ինչպես պարզ դարձավ, մարդկային կյանքեր է խլել:

Հուսով եմ, որ հետաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները:

Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհվածների հարազատներին և միաժամանակ շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։

Վստահեցնում եմ, որ համայնքն իր լիազորությունների շրջանակում լինելու է այս ընտանիքների կողքին»,- գրել է Տիգրան Ավինյանը:

Հիշեցնենք՝ այսօր՝ փետրվարի 5-ին, պայթյուն էր տեղի ունեցել Նոր Արեշ 27 փողոց, տուն 3 հասցեում: Հարակից տները նույնպես վնասվել են, այդ տունը հիմնովին փլուզվել էր։

Պայթյունի հետևանքով կա 2 զոհ ևս 2 տուժած   տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:

Պայթյունի դեպքի առթիվ, որի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել և վնասվել են մի քանի բնակելի տներ, ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս մասին տեղեկացնում է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ վարույթը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։

Կիսվել սոց․ ցանցերում