Լևոն Քոչարյանի գործով մեղադրանք առաջադրվեց նաև Սերգեյ Ասատուրովին, գործն ուղարկվում է դատարան. փաստաբան

Լևոն Քոչարյանի գործով մեղադրանք է առաջադրվել նաև Սերգեյ Ասատուրովին։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ նշելով.

«Գործով հայտնվեց նախաքննության ավարտ և ուղարկվում է դատարան»։

Քիչ առաջ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն իր «ՏԵլեգրամ» ալիքում տեղեկացրել էր, որ Սերգեյ Ասատուրովի հետ գտնվում է  Քննչական կոմիտեում:

Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 22-ին Լևոն Քոչարյանին հասարակական կարգը խախտելու համար ՆԳՆ ոստիկանները բերման էին ենթարկել, որի ժամանակ նա դիմադրություն էր ցուցադրել և վնասվածքներ ստացել: Վերջինիս տեղափոխել էին հիվանդանոց:

Նույն օրը Քոչարյանը ձերբակալվել էր, սեպտեմբերի 25-ին՝ կալանավորվել:

Հոկտեմբերի 18-ին քննիչը և դատախազը միջնորդել էին Լևոն Քոչարյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ: Միջնորդությունը բավարարվել էր:

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, նոյեմբերի 6-ի ԿԸՀ արտահերթ նիստում ստանալով պատգամավորի կարգավիճակ՝ հայտնվեց «Հայաստան» խմբակցության ցուցակում հաջորդը՝ Արմեն Չարչյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելուց և պատգամավորի թեկնածուներ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանի ինքնաբացարկների դիմումներից հետո։

Վերացվել էր Լևոն Քոչարյանի կալանքը, և նա ազատ էր արձակվել:

2023 թվականի նոյեմբերի 14-ին Լևոն Քոչարյանը պաշտոնապես դարձավ ՀՀ ԱԺ պատգամավոր՝ երդվելով ԱԺ նիստերի դահլիճում:

 

https://www.facebook.com/photo.php?fbid=122147497994035375&set=a.122104523288035375&type=3&ref=embed_post

Կիսվել սոց․ ցանցերում