«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին այսօր՝ քարոզարշավի ընթացքում, մոտեցավ և բարևեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Ո՞նց եք, պարոն Ռուբինյան»,- հետաքրքրվեց Ավինյանը: Ի պատասխան՝ Ռուբինյանն ասաց. «Լավ, պարոն Ավինյան, ձեզ եմ ընտրելու»:
«Կասկածում եմ»,- կատակեց Ավինյանը:
