Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ». մանրամասներ և լուսանկարներ «Շշի Մելոյի» գործարանի հրդեհից

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ փետրվարի 6-ին, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ շշերի գործարանում, հրդեհ է բռնկվել։

ՆԳՆ փրկարար ծառայության տեղեկատվությամբ, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Ըստ նախնական տվյալների՝ շշերի ապակու ձուլման վառարանից տեղի է ունեցել հումքի արտահոսք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։07-ին։ Իրականացվում են հովացման աշխատանքներ։

 

Կիսվել սոց․ ցանցերում