Հայաստանում տնտեսական ակտիվության տեմպը շարունակում է դանդաղել

Հայաստանում տնտեսական ակտիվության տեմպն արդեն երկրորդ ամիսն է շարունակում դանդաղել: Հունվար-հուլիսին ցուցանիշը կազմել է 10,4 տոկոս:

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով` հունվար-հուլիսին երկնիշ աճ է գրանցել երեք ոլորտ` շինարարությունը (17,2%), առևտուրը (23%) և ծառայությունները (14.9%): Նույն ժամանակահատվածում արդյունաբերության ոլորտում գրանցվել է գրեթե զրոյական ցուցանիշ` 0,5%, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը գրանցել է 3,5% անկում:

Արտաքին ապրանքաշրջանառությունը յոթ ամիսներին գրանցել է 62,6% աճ` կազմելով 10,3 մլրդ դոլար: Ընդ որում, արտահանումն աճել է 62,1%-ով` հասնելով 3,84 մլրդ դոլարի, իսկ ներմուծման ծավալի աճը կազմել է 63%` կազմելով 6,5 մլրդ դոլար: Յոթամսյա գնաճը կազմել է 3,6%:

Թեև յոթ ամիսների կտրվածքով մի քանի ոլորտում այնուամենայնիվ պահպանվում է տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը, սակայն պատկերն այլ է վերջին երկու ամիսներին: Հուլիսին, ինչպես և հունիսին, շարունակվել է աճի տեմպի դանդաղումը:

Հուլիսին 2022-ի հուլիսի նկատմամբ տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 6%, արդյունաբերությունը գրանցել է 3,4% անկում: Երկնիշ աճ է գրանցել շինարարությունը` 17,8%, որին էականերոն նպաստել են բնակարանաշինությունը խթանող եկամատահարկի հետ վերադարձի պետական ծրագիրը և կառավարության կապիտալ ծախսերը: Նույն ամսում 20,4% աճել է առևտրի շրջանառությունը, իսկ ծառայությունների որոլտում, որում անցյալ տարվա մարտից անընդմեջ գրանցել է երկնիշ ցուցանիշ, աճը համեստ է եղել` 5,8%:

Առևտրաշրջանառությունն աճել է 18%-ով, ընդ որում արտահանումն աճել է 15,6%-ով, իսկ ներմուծման ծավալի աճը կազմել է 19,7%: Հուլիսին գնաճը նվազել է` կազմելով -0,1%:23583

Կիսվել սոց․ ցանցերում