Յուրաքանչյուրը, ով քննադատում է Մեսսիին, ոչինչ չի հասկանում ֆուտբոլից. Բենզեմա

Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման աջակցել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» աստղ Լիոնել Մեսսիին։

«Յուրաքանչյուրը, ով քննադատում է Մեսսիին, ոչինչ չի հասկանում ֆուտբոլից»,- ասել է Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը, հաղորդում է BeksFCB-ն։

Ավելի վաղ Մեսսին քննադատության թիրախում էր հայտնվել Հոնկոնգում։ Ի տարբերություն իր ակումբակիցների, «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը չէր ցանկացել լուսանկարվել ու շփվել երկրպագուների հետ։ Բացի դրանից, 36-ամյա Մեսսին վնասվածքի պատճառով չէր մասնակցել Հոնկոնգի առաջնության բոլոր աստղերի թիմի դեմ խաղին։ Ըստ պայմանավորվածության՝ արգենտինացին պետք է 45 րոպե անցկացներ խաղադաշտում։

Կիսվել սոց․ ցանցերում