«Այս շրջանի մեր կարևոր անելիքը կարծում եմ՝ պետք է լինի ինքնահայեցումը և այն ահռելի տեղեկատվությունը, որ մենք հիմա ողբերգական հանգամանքների բերումով ունենք»։
Այս մասին այսօր Կառավարության հարցուպատասխանի ժամանակ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ տեղեկատվությունը պետք է կարողանանք մշակենք ու հասկանանք՝ սկսած մեր անկախության առաջին տարիներից, հետագա զարգացումներից, ինչի մասին այս ամբիոնից ես ինքս մի քանի անգամ խոսել եմ․ ես դրա մասին խոսել եմ 2020 թվականին, 2021-ին, 2022-ին։ Ի՞նչն է իմ, մեր ու այդ քննարկման նպատակը։
Մենք պետք է դուրս բերենք մեր պետության բովանդակության մեջ առկա ներքին հակասություններն ու հակադրությունները, ու պետք է առերեսվենք դրա հետ, հասկանանք՝ ինչ է նշանակում։
Հասկանանք ու արձանագրենք, որ քաղաքական տեքստերը իրենք ունեն իրականացում և իրենք անպայման ունենում են արդյունք ու հետևանք։ Այստեղ լրջագույն խնդիրներ կան քննարկելու, որովհետև նույն հռաչակագրի նախաբանում ի՞նչ է գրած՝ երեք հիմնական ուղենիշ է դրված։
Մեկը՝ հայ ժողովրդի իղձերն են, երկրորդը պատմական արդարությունը, երրորդը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, այստեղ խնդիրը հետևյալն է՝ իսկ ո՞րն է պատմական արդարությունը, ընդ որում՝ կարող է լինել պատմական արդարության ամենատարբեր մեկնաբանություններ և խնդիրն այնտեղ է, որ մենք ասել ենք՝ մեր պետության հիմքում դրել ենք պատմական արդարությունը, բայց ձևակերպել, թե որն է պատմական արդարությունը, որովհետև ՀՀ ամենատարբեր ուժեր, խմբեր, գաղափարախոսություններ պատմական արդարություն ասելով հասկանում են բոլորովին տարբեր բաներ։
Ո՞րն է հայ ժողովրդի իղձը, սա պրակտիկ հարց է, որովհետև հայ ժողովուրդը բնակվում է Արգենտինայում, ՌԴ-ում, Իրանում և Իսրայելում. մենք վստա՞հ ենք, որ Իսրայելում, Իրանում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում ապրող հայ ժողովրդի իղձերը նույնական են, համոզվա՞ծ ենք դրանում, կամ եթե համոզված լինենք, ո՞րտեղ է դա ձևակերպված, և երրորդը՝ ի՞նչ է նշանակում հղումը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության միավորման մասին որոշմանը, որը հռչակագրի մեջ հիշատակվում է, մենք ի՞նչ ենք անում՝ մեր քաղաքականությունը հետագայում կառուցո՞ւմ ենք դրա վրա, դա նշանակում է, որ մենք ինչ խաղաղության մասին ենք խոսում, խաղաղությունը անհնար է, սրա մասին է խոսքը ։
Հարցը կոնկրետ է՝ և մենք այդ հարցերի հետ պետք է առերեսվենք, պատասխանենք։ Այս քննարկումը ուրիշ որևէ մեկի հետ կապ չունի, դա մեր քննարկումն է, և եթե այդ քննարկումը տեղի չունի, ոչ մի բան չի ստացվելու»։
Այնուհետև վարչապետը շարունակեց․ «Վերջին շրջանում շատ են նման քննարկումները և մարդիկ դրան արգահատանքով են վերաբերվում, ասում են՝ հարկ վճարող քաղաքացու այս ինչ մեծարում է տեղի ունենում ՀՀ-ում։ Պատկերացրեք՝ պետությունն ո՞ւր է հասել, որ պետության հերոսը հարկ վճարող քաղաքացին է: Էդ մարդիկ չեն հասկանում, որ հարկ վճարող քաղաքացին չլինի իրենք աշխատավարձ չեն ստանա: Բոլոր այդ մարդիկ՝ պետական բյուջեից աշխատավարձ ստացող քաղաքացիներն ասում են՝ էս ինչա, էս երկրի հերոսը հարկ վճարող քաղաքացին է, էս ինչ խայտառակություն է: Ես այդ մարդկանց անկեղծությանը կհավատամ, եթե մինչև հիմա իրենց ստացած բոլոր աշխատավարձերը, որ ձևավորվել է հարկ վճարող քաղաքացիների հաշվին: Ակնարկն այն է, որ բա՞ բանակը, բա՞ զինված ուժերը. բանակը զինված ուժերը սնում է հարկ վճարող քաղաքացին: Կա՛ հարկ վճարող քաղաքացի, կա՛ բանակ, չկա՛ հարկ վճարող քաղաքացի, չկա՛ բանակ, չկա՛ բանակ բառիս բուն իմաստով, չկա՛ բանակ, կոշիկ, շոր, ավտոմատ, փամփուշտ, տանկ, հրացան, ոչ մի բան, պագոն, աշխատավարձ, պարգևավճար, մեդալ, մեդալ… Հայաստանի ազգային հերոսի մեդալը ձուլում են հարկ վճարող քաղաքացու հարկի հաշվին, կա՛ քաղաքացի, որ հարկ է վճարում, կա՛ ազգային հերոս և այն մարմինը, որ որոշում է, որ էսինչ մարդը ազգայն հերոս է, էդ մարմինը գոյություն ունի միայն այն պատճառով, որ գոյություն ունի հարկ վճարող քաղաքացի, չկա՛ հարկ վճարող քաղաքացի, չկա՛ այդ մարմինը որ որոշում է, որ այս մարդը հերոս է, չկա՛ այդ հերոսը, չկա՛ այդ հերոսի կոչում տվող չկա՛ այդ հերոսին մեդալ տալու որոշում, չկա՛ այդ հերոսի մեդալը, չկա՛ այդ հերոսի մեդալը հանձնող պաշտոնական արարողությունը, որովհետև այն լույսը, որը վառվում է այն դահլիճում, որտեղ պետական պաշտոնյան հանձնում Հայրենիքի շքանշանը ազգային հերոսին, այդ լույսը վառվում է միայն հարկ վճարող քաղաքացու շնորհիվ, չկա՛ հարկ վճարող քաղաքացի, չկա՛ լույս, կարող են ասել՝ ոչինչ մենք մոմի տակ կտանք, չկա՛ հարկ վճարող քաղաքացի, չկա՛ մոմ, որովհետև այդ մոմը, որը պետք է առներ այդ պետական մարմինը, չունի այդ փողը, որ առնի այդ մոմը և նույնիսկ չկա այդ լուցկին, որով հնարավոր է կողքից վառել։
ՀՀ թիվ մեկ հերոսը հարկ վճարող քաղաքացին է, որովհետև առանց նրա չկա այս մարմինը, պետությունը, չկա՛ զինվոր, չկա՛ կապիտան, չկա՛ գեներալ, չկա՛ լեյտենանտ, ոչ մի բան չկա, կներեք, հազար ներողություն, խոնարհումով մեր բոլոր հերոսների առաջ, Եռաբլուրը հարկ վճարող քաղաքացու հիմնադրած պանթեոն է։
Ինչից է դեֆորմացիան սկսել, այնտեղից, երբ որ մենք մեր ոտքի տակը չենք նայել։ Աշխատանքային քննարկումներում ասել եմ, առաջին անգամ կասեմ նաև հրապարակային, որ խոնարհում ես շատ դեպքերում ՀՀ-ի նկատմամբ վերաբերմունքը, հենց բուն ինքնիշխան Հայաստանի Հանրապետության նկատմամբ, հայկական ԽՍՀՄ-ին, որը դարձել է անկախ պետություն, ես վերջերս այդ թեմաններով շատ եմ մտածում ու հասկանում եմ, որ շատ դեպքերում մենք ասում ենք՝ այս Հայաստանի Հանրապետությանը դուք լուրջ եք վերաբերվում, այս միթիքա Հանրապետությանն եք լուրջ վերաբերվում, արա, մեր հայրենիքը գիտեք ինչ է, դուք սրան լուրջ եք վերաբերվում, սա հայրենիք չի, սա հայրենիքի մնացորդ է։ Ու սա առանձին մարդու խմբի մասին չէ, այս գիտակցությունը մեր մեջ մտցված է, և այդ վերաբերմունքը, որ ասում ենք, դա ինչ-որ մի մեխանիզմ ենթագիտակցական աշխատում է, որ մենք այդպես ենք վերաբերվում մեր պետության հետ, մեր երկրի հետ, ու սա շատ լուրջ հոգեբանական խնդիր է, պետք է անպայման խոսենք»,- ասաց նա։
