ՏԵՍԱՆՅՈՒԹ․ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ վարչապետի խոսքը լրատվամիջոցներից մեկը մանիպուլատիվ կերպով կտրել է. ինչ է ասվել իրականում

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը լրատվամիջոցներից մեկը մանիպուլատիվ կերպով կտրել է կոնտեքստից և լուսապատկերի տեսքով արագ շրջանառել։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ «պահը, բնականաբար, բաց չէին թողել «կարկառուն փորձագետները»՝ շարունակելով անհիմն մեկնաբանությունների շարքը»։

«Կարճ ժամանակ անց լրատվամիջոցը, հայցելով ընթերցողների ներողամտությունը, շտկել էր սեփական սխալը, թեեւ չէր ջանացել նույն ինտենսիվությամբ լուրը շրջանառել ու հասանելի դարձնել տոցիալական ցանցերում։

Վարչապետի ելույթի սույն հատվածը հրապարկում եմ ստորեւ, լրատվամիջոցի շտկված հրապարակումը՝ մեկնաբանությունների դաշտում»,-գրել է Բաղդասարյանը։

 

 

Կիսվել սոց․ ցանցերում