ՏԵՍԱՆՅՈՒԹ․Սևանա լճում ձկնապաշարի շահառուները ավազանում ապրող քաղաքացիներն են, որոնք բողոքում են սահմանափակումների դեմ․ վարչապետ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ներիկայացրեց Կառավարության որոշման մեջ լրացումներ կատարելու նախագիծը․ խոսքը Սևանա լճում արդյունագործական որսի չափաքանակը հաստատելու մասին է։ Ըստ նախարարի՝ այն հաստատելուց հիմնվում են գիտությունների ազգային ակադեմիայի գիտական ուսումնասիրությունների վրա։

«2023 թվականի դեկտեմբերին ստացել ենք տվյալները, ըստ որի, մինչև 2024 թվականի դեկտեմբերի մեկը ձկնորսները կարող են դիմել շուրջ 257 տոննա քվոտայի շրջանակում օրինական որս իրականցնելու համար։Քվոտան տրամադրվում է 2020 թվականից սկսած»,- ասաց նա։

2024 թվականի հուլիս ամսին ակադեմիան նոր ուսումնասիրություն կանի, հասկանալու նոր քվոտայի հնարավորություն կա՞, թե՞ ոչ, որոշման ընդունումից հետո ձկնորսները կարող են դիմել օրինական որսի քվոտա ստանալու համար։

Վարչապետը հետաքրքրվեց՝ ի՞նչ նորություն կա նաև Չեխիայի գործընկերների կողմից Սևանա լճի պաշարը հասկանալու ուսումնասիրություններից։ Սիմիդյանը արձագանքելով նշեց, որ պայմանագրով նրանք պետք է տվյալները փոխանցեն փետրվարի 29-ին։ Այս պահին պայմանագրի ժամկետը խախտված չէ։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև սիգի անօրինական որսին․ «95 և ավելի տոկոսով պետք  բացառել սիգի որսը, որովհետև այդ արգելքի շրջանում մեկ երկու դեպք բացահայտվեց երբ որս էր իրականացվում։ Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է իրականում այդ արգելքի գործադրումը։ Սա տեղի է ունեցել պարեկային ոստիկանության ներդրման շնորհիվ և օգնությամբ և սա այն դեպքերից է, երբ կան իրավիճակներ որ միայն քաղաական կամքը բավական չէ, որովհետև սրանից առաջ էլ մենք քաղաքական կամք ունեցել ենք որպեսզի սիգի ձվադրման շրջանում արգելել որսը, բայց միայն դա բավարար չէ, գործիքներ պետք է ունենայինք, այդ գործիքը ստեղծվեց՝ Սևանա լճում ջրային պարեկների և առափնյա ծառայությունը, որի բացումը մենք արեցինք»։

Նրա խոսքով՝ Սևանա լճի ջրային պարեկային ոստիկանությունը պլանավորում են համալրել նոր տեխնիկայով․ «Սա առաջին անգամ է, երբ սիգի հետ հարաբերվում ենք որպես պետություն, սա կարևոր արձանագրում է․ ի՞նչի և ո՞ւմ համար ենք անում սա․ առաջին հերթին այն մարդկանց համար, ովքեր իրենց ընտանիքի կարիքները հոգում են Սևանա լճում ձկնորսության միջոցով։ Դա ազգային ու պետական հարստություն է, բայց մեծ հաշվով Սևանա լճում ձկնապաշարի նորմալ վերարտադրության ու բազմացման առաջին շահառուները հենց ավազանում ապրող այն հայրենակիցներն են, որոնք փորձում են ընդդիմանալ կամ բողոքում են այդ սահմանսփակումների կապակցությամբ»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

Կիսվել սոց․ ցանցերում