Մпսկվան տեղագրական նյութեր ունի. ինչ է առաջարկվում Երևանին և Բшքվին հայ-шդրբեջшնական սшհմшնի սшհմшնազատման շրջանակում

Ռուսաստանը օգնություն է ցուցաբերում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի կնքման հետ կապված հարցերի ողջ շրջանակում։

Այս մասին «Россия-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Ըստ Գալուզինի, Ռուսաստանը խորհրդատվական ծառայություններ է առաջարկում Բաքվին և Երևանին հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման շրջանակներում, քանի որ Մոսկվան ունի տեղագրական նյութեր։

«Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին, ապա Ռուսաստանի Դաշնությունը ակտիվորեն շարունակում է օգնել քննարկել հարցերի ամբողջ շրջանակը, մենք միշտ պատրաստ ենք մեր հարթակը տրամադրել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար»,- ասել է նա։

Դիվանագետը հույս է հայտնել, որ արտաքին խաղացողներին ներգրավելու փոխարեն Հայաստանը կվերադառնա եռակողմ կարգավորմանը, քանի որ Մոսկվայի նպատակն է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին հաշտեցման և խաղաղ փոխգործակցության կայուն ճանապարհ մտնելու հարցում։

Կիսվել սոց․ ցանցերում