Իսլանդիայի հարավ-արևմուտքում կրկին հրաբուխ է: Գրինդավիկ քաղաքը, որն արդեն իսկ մեծ վնաս էր կրել նախորդ՝ 2023 թվականի դեկտեմբերի 18-ի ժայթքումներից, կրկին վտանգի տակ է։
Իշխանությունները հայտարարել են երկրի ամենամեծ զբոսաշրջային վայրերից մեկի՝ «Կապույտ ծովածոցի» տարհանման մասին։
Հինգշաբթի վաղ առավոտյան լավան սկսել է ժայթքել Սունդհնուկուր լեռան՝ մոտ երեք կիլոմետրանոց ճեղքվածքից:
Նախազգուշական նպատակով մարդկանց մուտքը Գրինդավիկ արգելված է։
Մանրամասները՝ տեսանյութում:
