Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով պատիժը կրում է վրացական բանտում, իր բանտախցից շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
«Շնորհավորում եմ Իլհամ Ալիևին հաղթանակի կապակցությամբ։
Ոչ ոք երբեք այնքան բան չի արել Ադրբեջանի համար, որքան նախագահ Իլհամ Ալիևը։
Նա պատմության մեջ կմնա որպես Իլհամ Հաղթող, իսկ նրա նախագահության տարիները կմնան որպես ոսկե դարաշրջան Ադրբեջանի պատմության մեջ»,- ասված է նամակում։

