Գերմանիան բավարարել է գլխավոր դատախազության միջնորդությունը. 28 միլիոն դրամ յուրացում կատարած անձը հանձնվել է Հայաստանին

Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Մ.Մ.-ին, որը մեղադրվում է շուրջ 28 միլիոն դրամ յուրացում կատարելու համար, հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին:

ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Մ.Մ.-ի տեղափոխումը Երևան:

Կիսվել սոց․ ցանցերում