ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Օլաֆ Շոլցն իր «նմանակի» հետ լուսանկար է հրապարակել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսից իր «նմանակի» հետ լուսանկար է հրապարակել: Լուսանկարը նա տեղադրել է X սոցիալական ցանցի իր էջում։

«Հաճելի է կրկին տեսնել իմ նմանակին», – գրել է Շոլցը:

Լուսանկարում Գերմանիայի կանցլերի կողքին Դեմոկրատական սենատոր Քրիս Կունսն է։

Կիսվել սոց․ ցանցերում