Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Այս մասին հայտնում են ՀՀ ճանապարհային դեպարտամենտից:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Կիսվել սոց․ ցանցերում