ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել «Հայաստանի պաշտպանության ակտ» օրինագիծը. ինչ է նախատեսվում Ադрբեջшնի համար

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել «Հայաստանի պաշտպանության ակտ» օրինագիծը, որով առաջարկվում է ապահովել Ազատության Աջակցության ակտի 907–րդ բանաձևի կիրակումը։

Այս մասին X-ի (նախկին «Թվիթեր») իր միկրոբլոկում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը:

Ըստ բանաձևի՝ ԱՄՆ-ն ֆինանսական միջոցներ չի կարող տրամադրել Ադրբեջանի կառավարությանը, մինչև նախագահը չսահմանի և չզեկուցի Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունն ակնհայտ քայլեր է ձեռնարկում՝ դադարեցնելու բոլոր տեսակի շրջափակումները և ուժի այլ հարձակողական գործադրումներն ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի:

«Ալիևը խախտել է միջազգային իրավունքը՝ նախորդ տարի Արցախի վրա մահաբեր հարձակման հրաման տալով։ Նա մինչ օրս որևէ նշանակալի հետևանքների չի բախվել իր ցեղասպան արշավի համար, որի հետևանքով 120 հազար հայ ստիպված են եղել լքել իրենց պատմական հայրենիքը, թեև պարզ էր, որ հարձակումն անխուսափելի է»,- ասված է գրառման մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում