Քսանութ տարի՝ մինչեւ 2020թ. սեպտեմբերի 27-ը ԼՂՀ-ում չգիտեի՞ն դրա մասին

Ասում են՝ Հայաստանը ԱՊՀ կազմավորման պայմանագիրը եւ Ալմաթիի Հռչակագիրը վավերացրել է վերապահումներով: Ճիշտ է: Ո՞րն է ամենասկզբունքային վերապահումը: Որ նախկին ԽՍՀՄ ինքնավարությունը, որ հանրաքվեով անկախություն է հռչակել, կարող է իշխանության բարձրագույն մարմնի որոշմամբ ԱՊՀ-ին անդամակցելու հայտ ներկայացնել: Ստույգ է, անթերի. ինքնավարության կարգավիճակը ԽՍՀՄ սահմանադրությամբ էր սահմանված: ՀՀ ԳԽ-ն այդ վերապահումն արել է, կարծեմ, 1992թ. փետրվարի 17-ին: Քսանութ տարի՝ մինչեւ 2020թ. սեպտեմբերի 27-ը ԼՂՀ-ում չգիտեի՞ն դրա մասին, ինչու՞ իշխանության բարձրագույն մարմնի անունից չեն դիմել, որ ցանկանում են ԱՊՀ անդամ լինել: Էս հարցի պատասխանն ո՞վ ունի:

Կիսվել սոց․ ցանցերում